ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է մնալ ակումբում մինչև 2024 թվականը։ Այս մասին հայտնում է neunzigplus.de-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը եւս երկու մրցաշրջանով։
Մբապեի և ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Վերջերս Մբապեն Լիգա 1-ում ՊՍԺ-ի կազմում խփած գոլերի քանակով շրջանցեց Զլատան Իբրահիմովիչին։