Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Նուսաիր Մազրաուին կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մազրաուին արդեն անցել է համապատասխան բուժզննում։
Գործարքն արդեն ամբողջությամբ հաստատվել է։ Ռիսկեր կային, որ գործակալ Մինո Ռայոլայի մահվան պատճառով ամեն ինչ կփլուզվի, սակայն տրանսֆերը գրեթե կայացած է:
24-ամյա Նուսաիրն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: