Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է, որ օգնել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոփոխություններ կատարել։
«Մարզիչը որոշ կասկածներ ուներ, թե ում դուրս բերի խաղադաշտ, ում` ոչ: Մենք՝ խաղացողներս, նույնպես ֆուտբոլ դիտում ենք և ընկալում։ Դա թույլ է տալիս մտքեր փոխանակել և օգնել միմյանց»,- ասել է Կրոսը DAZN-ին:
«Սա շատ լավ է նկարագրում Անչելոտիին և, թե ինչու է թիմը միշտ լավ հանդես գալիս: Ի վերջո, նա է որոշում կայացնողը, բայց, իհարկե, նրան նույնպես հետաքրքրում է մեր կարծիքը»,- հավելել է Կրոսը։