«Լիվերպուլի» բաժնետերերը՝ RedBird Capital Partners ներդրումային հիմնադրամը, առաջարկ են արել գնել «Միլանը» 1 միլիարդ եվրոյով, հայտնում է Sky Sports-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանի» սեփականատեր Elliott ընկերությունը բանակցություններ է վարում Բահրեյնի Investcorp հիմնադրամի հետ՝ ակումբը 1,18 միլիարդ եվրոյով վաճառելու համար:
Նոր տվյալներով՝ RedBird Capital Partners-ը միացել է միլանյան ակումբը գնելու մրցավազքին։
RedBird-ը անցյալ տարի 750 մլն եվրոյով գնել է «Լիվերպուլի» 10% բաժնետոմսերը: