«Լիվերպուլի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը փորձել է բացատրել Խոսեպ Գվարդիոլայի անհաջողությունը Չեմպիոնների լիգայում։
«Եթե խաղացողներին պատասխանատու ես դարձնում, նրանք պատասխանատու են գործում: Եթե դուք փորձում եք խաղալ նրանց փոխարեն, ապա ոչ:
Գվարդիոլան խեղդում է իր թիմերին և իր խաղացողներին՝ թույլ չտալով նրանց ինքնուրույն որոշումներ կայացնել։
Համեմատեք նրա թիմերը Անչելոտիի կամ Կլոպի թիմերի հետ»,- Համանի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։