Գարի Լինեկերը խոսել է Մադրիդի «Ռեալի»՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման մասին։
Մադրիդյան ակումբը սեփական հարկի տակ հաղթեց 3:1 հաշվով՝ արտագնա խաղում 3:4 հաշվով պարտվելուց հետո և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
«Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաանհավանական և հուզիչ դիմակայություններից մեկը:
«Մանչեսթեր Սիթին» հաստատ ավելի լավն էր և պարտվեց անհաջողության պատճառով, բայց այս «Ռեալը» բնավորություն ունի, ինչ-որ կերպ շարունակում են ինչ-որ տեղից ինչ-որ բան կորզել։ Ֆուտբոլ, ա՜․․․»,- գրել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողը թվիթերում։