«Սիեթլ Սաունդերսը» հաղթել է «ՈՒՆԱՄ Պումասին» ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի պատասխան խաղում։ Մայիսի 5-ին Սիեթլի «Լյումեն Ֆիլդ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Քանի որ առաջին եզրափակիչ խաղը ոչ-ոքի էր ավարտվել՝ 2:2, Սիեթլի թիմը դարձավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող։
«Սիեթլը» դարձավ առաջին ամերիկյան ակումբը, որը հաղթեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգան։
Մրցաշարում ամենից շատ հաղթել են մեքսիկական ակումբները, որոնք մրցաշարում գերիշխում են 2006 թվականից: Ընդհանուր առմամբ, մեքսիկական ակումբներն ունեն 35 տիտղոս։ Կոստա Ռիկայի ակումբները ունեն 6 անգամ են հաղթել այս մրցաշարում: