«Օլիմպիակոսը» 47-րդ անգամ հաղթեց Հունաստանի առաջնությունը։ Թիմը ժամանակից շուտ իր համար երաշխավորեց տիտղոսը՝ այսօր հաղթանակ տանելով իր գլխավոր մրցակից ՊԱՕԿ-ի դեմ խաղում (2-1):
Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Օլիմպիակոսը» 16 միավորով առաջ է իր մոտակա հետապնդող ՊԱՕԿ-ից։
«Օլիմպիակոսի» գլխավոր մարզիչ Պեդրու Մարտինեշը 3-րդ անգամ անընդմեջ դարձավ երկրի չեմպիոն։
Ընդհանուր առմամբ սա ակումբի 47-րդ տիտղոսն էր, իսկ մոտակա հետապնդող «Պանատինայկոսը» 20 հաղթանակ ունի առաջնությունում։