Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը ուրախ է «Լիվերպուլի»` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար։
«Փարիզ, մենք գալիս ենք»: — Twitter-ում գրել է Լոս Անջելես Լեյքերսի հարձակվողը, ով հանդիսանում է Լիվերպուլի երկրպագու և բաժնետեր։
«Լիվերպուլը» դուրս եկավ եզրափակիչ՝ արտագնա խաղում 3-2 հաշվով հաղթելով «Վիլյառեալին»՝ առաջին խաղակեսից հետո պարտվելով 0-2 հաշվով։
Եզրափակիչում, որը կկայանա Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, Յուրգեն Կլոպի թիմը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին» կամ Մադրիդի «Ռեալին»։