ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է եվրոպական Սուպերլիգայի նախագծի ավարտի մասին, գրում է խորվաթական Jutarnji list-ը:
Սուպերլիգան ավարտվե՞ց, Դուք հաղթեցի՞ք:
-Ամեն ինչ ավարտված է: Նրանք փորձում են իրենց էգոյին մի փոքր մխիթարել, բայց այդ նախագիծը երբեք չի ստացվի: Նրանք դա հասկացել են և հիմա պարզապես կախվում են փրփուրներից:
Այս հաղթանակում մեծ դերակատարում ունեին երկրպագուները` հատկապես անգլիացիները:
Երբ մենք պատերազմում էինք Սուպերլիգայի հետ, մեզ օգնեցին անգլիացի երկրպագուները։ Իտալացիներն ու իսպանացիները ոչինչ չարեցին»,- ասել է Ալեքսանդր Չեֆերինը։