ՊՍժ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մարզաշապիկը աճուրդով վաճառվել է 427 հազար եվրոյով։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, այդ մարզաշապիկով արգենտինացին խփել է «Բարսելոնայում» իր 500-րդ գոլը։ 2017 թվականին կայացած խաղում կատալոնացիները 3-2 հաշվով հաղթել էին Մադրիդի «Ռեալին»։
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ։ Մեսսիի պայմանագրի ժամկետը փարիզցիների հետ լրանում է 2023 թվականի ամռանը։