Թուրինի «Յուվենտուսը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, հայտնում է Footbal Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, թուրինցիները հույս ունեն զգալիորեն ուժեղացնել հարձակման գիծն այս ամառ՝ անհաջող մրցաշրջանից հետո: Թեկնածուներից մեկն էլ հենց Սալահն է:
Ավելի վաղ հաղորդվում էր,որ Սալահը դեռ չի համաձայնել երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ , որն ավարտվում է 2023 թվականին: Այդ իսկ պատճառով, «Լիվերպուլը» կարող է վաճառել նրա տրանսֆերն ամռանը, որպեսզի ազատ խաղացողի կարգավիճակով չհեռանա ակումբից:
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում ԱՊԼ 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 22 ոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: