Իտալացի հայտնի մարզիչ Արրիգո Սակին իր կարծիքն է արտահայտել «Լիվերպուլի» մասին։
Փորձագետի կարծիքով՝ անգլիական ակումբը չունի համաշխարհային մակարդակի խաղացողներ։
«Լիվերպուլը չունի համաշխարհային մակարդակի խաղացող։ Երբ Սալահը խաղում էր Իտալիայում, նա լավ խաղացող էր, բայց համաշխարհային կարգի չէ։ Այս ակումբը խաղում է շատ բարձր տեմպով և ինտենսիվությամբ»,- մեջբերում է Սակիին Marca-ն:
Այսօր Վիլյառեալում կկայանա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Լիվերպուլ» — «Վիլյառեալ» պատասխան հանդիպումը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Առաջին հանդիպումն ավարտվել է անգլիական թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վիլյառեալի» հաղթանակը գնահատում է 4,95 գործակցով, ոչ-ոքին՝ 4,15, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 1,70։