Հարձակվող Արմանդո Բրոյան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին», կարող է հայտնվել Ա Սերիայում։
Երիտասարդ հարձակվողին ցանկանում է ձեռք բերել «Նապոլին»:
Հիշեցնենք, որ Արմանդոն այս մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Սաութհեմփթոնում»:
Ալբանացին Պրեմիեր լիգայի 30 խաղ է անցկացրել՝ դառնալով 6 գոլի հեղինակ: