Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է ՈւԵՖԱ-ի կողմից ձեռնարկված հերթական կոշտ պատժամիջոցների մասին։
«Ինձ համար նոր ոչինչ տեղի չի ունեցել։ Նույն ամենաթողությունը շարունակվում է։ Միայն կարող եմ հույս հայտնել, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը միջազգային դատական մարմինների միջոցով կփոխի որոշումը և կպաշտպանի մեր ֆուտբոլիստների իրավունքները»,- ռուս մասնագետը նշել է Championat-ի հետ զրույցի ընթացքում։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն մի շարք նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ներկայացնող հավաքականների և ռուսական ակումբների նկատմամբ։ Ռուսաստանի հավաքականը հեռացվել է Ազգերի Լիգայի գավաթի խաղարկությունից։