«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը նշել է, որ «կարմիր սատանաների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեղավոր չի լինի, եթե Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին ակումբը չհայտնվի լավագույն քառյակում։
«Ռոնալդուն աներևակայելի լավն է իր տարիքի համար՝ իր խաղով և խփած գոլերով: Նրա տարիքում Պրեմիեր լիգայում այդքան գոլ խփելը մեկ մրցաշրջանում անհավանական ձեռքբերում է: Նա անում է այն, ինչ պետք է անի, գոլեր է խփում։
Այժմ նրա խաղը տարբերվում է նախկինից, բայց մի բան մնում է նույնը՝ խփած գոլերը։
Եթե նա որոշի հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», ակնհայտ է, որ չենք կարող մեղադրել նրան։ Երբ դու սովոր ես խաղալ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում քո կարիերայի ամեն տարում, իսկ հետո չես ունենում այդ հնարավորությունը, դժվար է դա ընդունել»,- մեջբերում է Բերբատովին The Sun-ը: