Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։
«Հնարավոր է՝ սա իմ վերջին աշխատանքային օրն է «Շախտյորի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Ես զրուցել եմ ֆուտբոլիստների և ակումբի ղեկավարության հետ։
Եթե Ուկրաինայի Պրեմիեր Լիգան վերսկսի ելույթները, սիրով կշարունակեմ աշխատանքս, բայց հակառակ դեպքում ցանկանում եմ շարժվել առաջ»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։
Դե Ձերբին հայտնի դեպքերի պատճառով փետրվարին հեռացել էր Կիևից, սակայն ապրիլին թիմին էր միացել Թուրքիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի ժամանակ։