Մեմֆիս Դեպայը փոխել է կարծիքն իր տրանսֆերի վերաբերյալ. Իսպանական մամուլը հայտնում է, որ ներկայումս չկան ակումբներ, որոնք պատրաստ են «Բարսելոնային» վճարել հոլանդացու համար անհրաժեշտ փոխհատուցման չափը։
Այս պայմաններում Դեպայը քիչ իմաստ է տեսնում տեղափոխության մեջ: Հոլանդացուն ոգեւորում է վերջին հանդիպումներում Չավիի վստահությունը։ Ֆուտբոլիստը կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում կարող է լինել «Բարսելոնայի» հիմնական խաղացողը։
Դեպայը նախկին մարզիչ Ռոնալդ Կումանի օրոք էր տեղափոխվել կատալոնյան ակումբ: