«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 24-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի համար մանկունիացիները 42 մլն եվրո են առաջարկում և Անտոնի Մարսիալի տրանսֆերային իրավունքները. վերջինս ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է «Սևիլիայում»:
Մարտինեսը 2018 թվականից է հանդես գալիս իտալական թիմում: Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 45 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Մարտինեսի և «Ինտերի» միջև պայմանագիրն ավարտվում է 2026 թվականին:
26-ամյա Մարսիալը մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալությամբ անցկացնում է «Սևիլիայում»: Ընթացիկ մրցաշրջանում նա ընդհանուր առմամբ 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: