«Զենիթի» և Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներին։
«Ես կարող եմ նշել խաղացողների այն ակումբներից, որտեղ ես աշխատել կամ խաղացել եմ: Տեսանելի է Կլաուդինյոյի ներուժն ու մակարդակը, նա մեծ ներդրում ունեցավ «Զենիթի» չեմպիոնության մեջ, չնայած քիչ խաղաց։
Նրանից բացի այս մրցաշրջանում լավագույններն էին Քրիստիան Նոբոան և Արսեն Զախարյանը»,- ասել է Բերեզովսկին Metaratings.ru-ին։
Կլաուդինյոն 2021 թվականի աշնանը դարձավ «Զենիթի» խաղացող։ ՌՊԼ-ի երկրորդ տեղի համար պայքարը շարունակում են «Սոչին» և «Դինամոն», որոնց կազմում խաղում են համապատասխանաբար Նոբոան և Զախարյանը։