«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը բացատրել է իր նախկին ակումբի` «Չելսիի» նկատմամբ հաղթանակից հետո էմոցիոնալ նշումը.
Լեմպարդի «Էվերտոնը» Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում հաղթեց լոնդոնյան ակումբին:
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Չելսիի» երկրպագուներին. Ուստի հույս ունեմ, որ հաղթանակից հետո նրանք կհասկանան իմ էմոցիաները։
Դա մեզ ավելի շատ էր պետք, քան նրանց: Այսօր ես մտածում էի միայն «Էվերտոնի» մասին։ Այս երեք միավորը չափազանց կարևոր էր մեզ համար»,- Լեմպարդի խոսքերն է փախանցում Goal.com-ը:
«Էվերտոնը» 33 տուրից հետո 32 միավորով գտնվում է վտանգավոր` 18-րդ հորիզոնականում: «Չելսին» 66 միավորով 3-րդն է: