ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան խաղի մրցավարների անունները։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Դանիելե Օրսատոն։
Նրա օգնականները կլինեն Չիրո Կարբոնեն և Ալեսանդրո Ջալատինին։ Չորրորդ մրցավարը Դավիդե Մասսան է։ VAR-ը կգլխավորեն Մասիմիլիանո Իրատին և Պաոլո Վալերին։
«Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա մայիսի 4-ին Մադրիդում։ Առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 4։3 հաշվով։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 3,35 գործակցով, ոչ-ոքին՝ 4,00, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 2,05։