Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է ֆրանսիական «Լիլլի» հարձակվող Ջոնաթան Դևիդի ծառայություններով։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ, ամերիկական ծագմամբ 22-ամյա կանադացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։
Դևիդը 2020 թվականից է հանդես գալիս «Լիլլում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 44 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի հեղինակ։
Դևիդի և «Լիլլի» միջև պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին։ Նրա տրանսֆերային արժեքը 50 մլն եվրո է գնահատվում։