Մոսկվայի «Սպարտակի» և Վրաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժանո Անանիձեն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։
29-ամյա ֆուտբոլիստին վերջին տարիներին անընդհատ խանգարում էին ծանր վնասվածքները, որոնք էլ պատճառ են հանդիսացել նման որոշման։ Վերջին տարվա ընթացքում կիսապաշտպանը հանդես էր գալիս Վրաստանի առաջնությունում։
Վրաստանի ազգային հավաքականում անցկացրած 45 խաղում Անանիձեն դարձել է 7 գոլի հեղինակ։ Ժանոն իր կարիերայի ընթացքում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։