«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը «Չելսիի» հետ խաղից հետո խոսել է Նեմանյա Մատիչի մեկնաբանությունների մասին։
Խաղացողը նշել է, որ իր սրտում միշտ կլինի այն ակումբների մի մասը, որոնցում նա խաղացել է։ Ժամանակին նա հանդես է եկել նաև լոնդոնյան ակումբի կազմում։
«Որտե՞ղ են ակումբի չափանիշները: Մատիչն ասում է, որ ես հեռանում եմ, ես հիանալի ժամանակ եմ անցկացրել, «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ կմնա իմ սրտում․․․ օհ և «Չելսին» նույնպես կմնա իմ սրտում․․․
«Բենֆիկայի» մասին էլ մի մոռացիր․․․ Բայց նրանք բոլորը չեն կարող լինել քո սրտում»,- մեջբերում է Քինին Sky Sports-ը։