«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի»` «Չելսիի» դեմ խաղի մասին (1:1).
«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հեշտ է խաղալ: Ֆուտբոլիստները նույնիսկ չեն փորձում արագ վերադառնալ պաշտպանություն: Այն, ինչ մենք տեսանք այսօր, զարմանալի չէ: Սա բնորոշ է այս թիմին։
Դա նման էր Անգլիայի գավաթի հանդիպման, որտեղ «Չելսին» թոփ ակումբն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ Չեմպիոնշիփի թիմը: Մանկունիացիներին պակասում է վարպետությունը, նրանք պարզապես փորձում են չպարտվել»,- ասել է Քինը Sky Sports-ի եթերում:
Քինը 1993-2005 թվականներին պաշտպանել է «կարմիր սատանաների» գույները: