«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել ակումբի երկրպագուներին Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Չելսիի» դեմ անցկացրած խաղից հետո: Հանդիպումը կայացել է Մանչեսթեր Յունայթեդի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և ավարտվել է 1-1 հաշվով: Ռոնալդուն այդ խաղում դարձել է գոլի հեղինակ.
«Շնորհակալ եմ այսօր ձեր ցույց տված աջակցության համար: Ինչպես միշտ. մեր երկրպագուները հիանալի էին և մեզ շատ օգնեցին»,- գրել է Ռոնալդուն Թվիթերի իր էջում:
33 տուրից հետո «Չելսին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում 66 միավոր: ՄՅՈՒ-ն, իր հերթին, 35 տուրից հետո 55 միավոր է վաստակել և գտնվում է 6-րդ տեղում: