«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել «Չելսիի» դեմ խաղում (1-1)։
Պորտուգալացի հարձակվողի համար այս գոլը 17-րդն էր Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
Այս ցուցանիշով նա հավասարվեց «Տոտենհեմի» ռմբարկու Սոն Հին Մինին, ով երկրորդն էր Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուների մրցավազքում:
Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակում առաջատարը «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն է՝ 22 գոլով։