Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Չելսիին»։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Հանդիպման հաշիվը բացվեց 60-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Ալոնսոն, սակայն, քիչ անց Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը։
Այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։
Այս խաղից հետո ՄՅՈՒ-ն 55 միավորով մնաց 6-րդ հորիզոնականում, իսկ լոնդոնյան ակումբը 66 միավորով՝ երրորդ։