Յուրգեն Կլոպը, «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում, 373 հանդիպումներից 229-ում հաղթել է։
Հաղթանակի 61,4% ցուցանիշը ամենաբարձրն է ակումբի պատմության մեջ այն մարզիչների շրջանում, ովքեր թիմը գլխավորել են առնվազն 50 խաղ:
Բոլոր մրցաշարերում վերջին 11 հանդիպումներում մերսիսայդցիները տարել են 9 հաղթանակ։
Հիշեցնենք՝ գերմանացի մասնագետն այսօր երկարաձգել է անգլիական ակումբի հետ իր պայմանագիրը։ Նա ակումբում կաշխատի ևս 4 տարի։