Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը հումորով է արձագանքել «Լիվերպուլի»՝ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ պայմանագրի երկարաձգմանը։
Հիշեցնենք, որ այսօր Կլոպը նոր աշխատանքային պայմանագիր է ստորագրել մերսիսայդցիների հետ մինչև 2026 թվականի ամառը։
«Ես չեմ հասկանում, թե ինչ են գտել նրա մեջ»,- կատակով գրել է Լինեկերը սոցիալական ցանցերում։
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից։ Նրա գլխավորությամբ «կարմիրները» հաղթել են Չեմպիոնների լիգան, Պրեմիեր լիգան, Անգլիայի լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։