The Telegraph-ը մանրամասներ է հայտնում Ռալֆ Ռանգնիկի՝ Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին։
Ավստրիայում Ռանգնիկը համաշխարհային մակարդակի մարզչի համբավ ունի։ Հիշեցնենք՝ ժամանակին նա աշխատել է «Զալցբուրգում»։
Միաժամանակ մասնագետը նախատեսում է շարունակել իր աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում»։
Մասնավորապես, ակումբի խորհրդատուի պայմանագիրը ուժի մեջ կլինի երկու տարի։ Ռանգնիկը Մանչեսթերում կաշխատի ամսական վեց օր: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեմ չէ Ռանգնիկի նոր աշխատանքին։