Անտուան Գրիզմանը չի հեռանա Մադրիդի «Ատլետիկոյից» 2022 թվականի ամռանը, հայտնում է Goal-ը։
Մադրիդի «Ատլետիկոն» Գրիզմանին վարձավճարով ձեռք է բերել «Բարսելոնայից» 2021 թվականի օգոստոսին՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ:
Մադրիդյան ակումբը 40 միլիոն եվրո կվճարի 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար։
2021/22 մրցաշրջանում Գրիզմանը ակումբային մակարդակում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։