Ռոնալդ Կումանն ասել է, որ «Բարսելոնայի» նախագահը չի աջակցել իրեն։
«Լապորտան աջակցում է Չավիին. ակումբի նախագահի կողմից ես չունեի առավելագույն աջակցություն և միայն հուսով եմ, որ նա դասեր է քաղել դրանից և կարող է աջակցել Չավիին։
Չավին ակումբի լեգենդն է, հիանալի մարզիչ և հիանալի մարդ։ Ես լռում էի Բարսայում իրավիճակի վերաբերյալ հարցերում՝ ակումբի նկատմամբ հարգանքից ելնելով:
Ինձ դուր չէր գալիս, որ Լապորտան անընդհատ խոսում էր իմ ապագայի վերաբերյալ՝ կասկածներ հայտնելով։ Ակումբի ներսում արժե ամեն ինչի մասին հստակ խոսել, բայց հանրության առաջ մարզչին պետք է պաշտպանել»,- մեջբերում է Կումանին ESPN-ը։