«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը համաձայնել է գլխավորել Ավստրիայի հավաքականը։
Այս մասին հայտնում է Kurier հրատարակությունը։
Ըստ աղբյուրի՝ Ռանգնիկի նշանակման մասին կհայտարարվի առաջիկա օրերին։ Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Նախկինում Ռանգնիկն աշխատել է նաև Մոսկվայի «Լոկոմոտիվում»՝ որպես սպորտի և զարգացման բաժնի ղեկավար։