Յուրգեն Կլոպը ուրախ է, որ նոր պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ։
«Մեզ հաջողվել է նոր լիցք հաղորդել մեր թիմին։ Նոր մարզական կենտրոնը կատարյալ տուն է մեզ համար: Շուտով Էնֆիլդն էլ ավելի մեծ կլինի, և ես անհամբեր սպասում եմ դրան: «Լիվերպուլը» ակումբ է, որն անընդհատ շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչ ենք ուզում. կա հստակ պատկերացում, թե ինչպես ենք մենք փորձելու հասնել մեր պատակներին։
Երբ սեփականատերերը առաջարկեցին երկարաձգել պայմանագիրս, ես ինքս ինձ հարց տվեցի, որի մասին մտածում էի հրապարակայնորեն՝ արդյո՞ք ես բավականաչափ էներգիա և էմոցիաներ կունենամ, որպեսզի նորից ինձ դրսևորեմ։
Ինձնից երկար չպահանջվեց անկեղծ պատասխանելու համար։ Պատասխանը շատ պարզ էր… Ես սիրահարված եմ Լիվերպուլին և ինձ հիանալի եմ զգում այստեղ»,- մեջբերում է «Լիվերպուլի» մարզչին ակումբի մամուլի ծառայությունը։