ESPN հեռուստաալիքը ներկայացրել է մինչև 21 տարեկան լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակը։
Ցուցակում ընդգրկված է 39 խաղացող․՝ նրանք ընտրվել են երկար ցուցակից, որում ընդգրկված է եղել 75 խաղացող։ Ընտրության հիմնական չափանիշներն էին` բարձր մակարդակի ելույթների քանակը, երկար ժամանակահատվածում կայուն ելույթները և ապագայում բարձր մակարդակի խաղացող դառնալու հնարավորությունը:
Առաջին տեղում Դորտմունդի «Բորուսիայի» 21-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդն է, որին հաջորդում է «Բարսելոնայի» 19-ամյա կիսապաշտպան Պեդրին, իսկ երրորդը «Մանչեսթեր Սիթիի» 21-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն է։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Էրլինգ Հոլանդ — Բորուսիա Դորտմունդ
2. Պեդրի — Բարսելոնա
3. Ֆիլ Ֆոդեն — Մանչեսթեր Սիթի
4. Ջուդ Բելինգհեմ — Բորուսիա Դորտմունդ
5. Վինիսիուս Ժունիոր — Ռեալ Մադրիդ
6. Բուկայո Սակա — Արսենալ
7. Ջամալ Մուսիալա — Բավարիա
8. Ֆլորիան Վիրց — Բայեր Լևերկուզեն
9. Ալֆոնսո Դեյվիս — Բավարիա
10. Գավի — Բարսելոնա