«Լիվերպուլի» մամուլի ծառայությունը հայտարարել է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները նշել էին, որ կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թվականը։
Կլոպի հետ միասին պայմանագրերը երկարաձգել են նրա օգնականները՝ Պեպեյն Լեյնդերսը և Պետեր Կրավիցը։
Այս մրցաշրջանում մերսիսայդյան ակումբը շարունակում է պայքարել Չեմպիոնների Լիգայում, Անգլիայի գավաթում և ԱՊԼ-ում հաղթելու համար։