«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է գործակալ Մինո Ռայոլայի առողջական վիճակի մասին։
«Հուսով եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ կլինի: Մենք ընկերություն ենք անում՝ հիմնված մի քանի հանդիպումների վրա: Մինոն լավ պատրաստված, խորամանկ գործակալ է, բայց շատ կոռեկտ։
Նա այդպիսի հատկություն ունի՝ ասում է այն ամենը, ինչ մտածում է, այդ թվում՝ ֆինանսական պահանջները, որոնք միշտ չափազանց մեծ են, բայց պարզ։
Ես շատ գործարքներ կնքեցի նրա հետ, որոնցից ամենամեծը Պոգբայի տեղափոխությունն էր «Յունայթեդ», որի արդյունքում «Յուվենտուսը» վաստակեց 110 միլիոն եվրո: Նա այն ժամանակ շատ լավ աշխատանք կատարեց: Ես կարող եմ նրան լավագույնը համարել իր ոլորտում»,- Մարոտային է մեջբերում Football Italia-ն։