«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հերթական անգամ պատասխանել է լրագրողների այն հարցին, ովքեր խնդրել են համեմատել իր «Բարսան» Չավիի ներկայիսի թիմի հետ։
«Իհարկե, «Բարսելոնան» առաջադիմել է որոշ առումներով: Նրանք պայմանագիր են կնքել երեք հարձակվողի, ովքեր կարող են խաղալ առջևում: Համեմատելը ճիշտ չէ. «Բարսելոնան» ետ էր մնում «Ռեալից» 8 միավորով, երբ ես հեռանում էի, իսկ այժմ՝ գրեթե կրկնակի անգամ ավելի շատ: Համեմատելը լավ չէ. Չավիի առաջադրանքը նույնքան բարդ է, որքան ինձ համար։
Պետք չէ ասել, որ վերջին տնային հանդիպումներում պարտությունները ինչ-որ բանի կհանգեցնեն։ Սա այսօրվա իրականությունն է: Նրանց ժամանակ է պետք նախկին խաղամակարդակին վերադառնալու համար: Բոլորին խնդրում եմ հանգիստ լինել և չմտածել տիտղոսների մասին։ Բոլորը պետք է մտածեն երկարաժամկետ հեռանկարի մասին, վստահեն և աջակցեն նոր մարզչին»,- Կումանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսան» այս պահին Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է՝ 63 միավորով։ Մադրիդի «Ռեալն» ունի 78 միավոր։ «Սերուցքայիններին» բավական է մնացած տուրերում 1 միավոր վաստակել՝ վաղաժամ չեմպիոնություն ապահովելու համար։