Յուրգեն Կլոպը հայտնել է, թե արդյո՞ք Սադիո Մանեն արժանի է «Ոսկե գնդակին».
«Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում, Սադիոն ականավոր խաղացող է։ Ես ոչինչ չունեմ ասելու «Ոսկե գնդակի» և այս ամենի մասին, ես 100 տոկոսով չեմ հասկանում՝ ոնց են ընտրում լավագույնին։ Մանեն համաշխարհային կարգի խաղացող է, ով ևս մեկ անգամ շատ լավ հանդիպում անցկացրեց։ Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք դուք հիմա տալիս այս հարցը, մրցաշրջանը դեռ չի էլ ավարտվել:
Եթե դրան նայեք պատմական տեսանկյունից, ինձ թվում է, որ գրեթե միշտ պետք է ինչ-որ բան հաղթել՝ «Ոսկե գնդակը» վերցնելու համար։ Եթե դու Մեսսին կամ Ռոնալդուն չես, ապա հավանաբար պետք է վերցնես Չեմպիոնների լիգան, ինչը մենք դեռ չենք արել: Այսպիսով, մեզ ևս մի քանի շաբաթ տվեք, և մենք կտեսնենք, թե ինչպես կլինի:
Սադիոն ցանկանում է նպաստել, օգնել թիմին, և դա այն է, ինչ ինձ ամենաշատն է դուր գալիս»,- մեջբերում է «Լիվերպուլի» մարզչին Mirror-ը։
Այս մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը, ով Սենեգալի հավաքականի հետ նվաճեց Աֆրիկայի գավաթը, «Լիվերպուլի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։