ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը։
Այս շաբաթ կայացան կիսաեզրափակիչ առաջին երկու հանդիպումները՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» և «Լիվերպուլ»-«Վիլյառեալ»:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող։ Նրա փոխանցումների 97%-ը ճշգրիտ էին երեկ կայացած խաղում։
Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի համար պայքարում Ալկանտարան առաջ է անցել Բերնարդու Սիլվայից (Մանչեսթեր Սիթի), Կարիմ Բենզեմայից (Ռեալ Մադրիդ) և Խուան Ֆոյտից (Վիլյառեալ):