«Ատլետիկոն» պատրաստ է հարձակվող Ալվարո Մորատային փոխանակել «Յուվենտուսի» ֆուտբոլիստի հետ:
Այդ մասին գրում է իսպանական Mundo Depotivo-ն։
Մորատան հանդես է գալիս թուրինցիների կազմում վարձավճարով: «Ատլետիկոն» պատրաստ է մշտական հիմունքներով իր հարձակվողին տալ «Յուվենտուսին», եթե կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին հակառակ ուղղությամբ տեղափոխվի Մադրիդ։
Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարում։