Վերջին անհաջողությունները, որոնք տեղացել են «Բարսելոնայի» վրա, ստիպում են գլխավոր մարզիչ փնտրել ոչ ստանդարտ ուղիներ իր խաղացողներին մոտիվացնելու համար:
Այսպիսով, ըստ իսպանական El Mundo Deportivo-ի, հինգշաբթի օրը մարզումից հետո Չավին թիմի համար հավաքույթ կկազմակերպի բարբիքյուի սեղանի շուրջ որն, ըստ ակումբի մենթորի ծրագրի, կամրապնդի թիմային ոգին։
Հետաքրքիր է, որ սա նորություն չէ: Նախկինում ակումբի որոշ մարզիչներ նույնպես նման բան կազմակերպել են խաղացողների հետ, երբ ամեն ինչ լավ չի ընթացել: Այսինքն՝ դա արվում էր դեռևս Չավիից առաջ։ Ու հնարավոր է, որ օգնում էր: