ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է իր և Կիլիան Մբապեի ապագայի մասին հարցին.
«Այսօր ես 100%-ով մնում եմ ՊՍԺ-ում: Կիլիան Մբապեն՝ ևս»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվող Կիլիան Մբապեի ընտանիքը մոտ ժամանակներս կմեկնի Իսպանիա՝ «Ռեալի» ղեկավարության հետ բանակցելու համար: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ը, ինչից հետո նա ակումբից կարող է հեռանալ ազատ խաղացողի կարգավիճակում: