Պաշտպան Նիկո Շլոտերբեկը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Ֆրայբուրգից»:
Ինչպես հայտնում է Bild-ը, 22-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»: «Մեղուները» պատրաստ են խաղացողի համար վճարել մոտ 20 միլիոն եվրո և առաջարկել տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ:
Հատկանշական է, որ «Բավարիան» վերջին օրերին փորձում էր համոզել Շլոտերբեկին միանալ ակումբին՝ առաջարկելով ավելի լավ ֆինանսական պայմաններ, սակայն գերմանացի պաշտպանն այլ տարբերակ ընտրեց։
Շլոտերբեկը «Կարլսրուե» և «Ֆրայբուրգ» ակումբների սան է։ 2018 թվականին Նիկոն սկսեց խաղալ «Ֆրայբուրգի» 2-րդ թիմում։ 2019 թվականի մարտի 9-ին նա իր նորամուուտը նշեց Բունդեսլիգայում «Հերտայի» դեմ խաղում։
Այս մրցաշրջանում Շլոտերբակը Բունդեսլիգայում անցկացրել է 29 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ։