«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հույս է հայտնել, որ Էրիկ տեն Հագը կկարողանա իրեն դրսևորել անգլիական ակումբում։
Հոլանդացի մասնագետը թիմը կգլխավորի ընթացիկ մրցաշրջանի վերջում։
«Հուսով եմ, որ նրա մոտ ամեն ինչ կհաջողվի: Ակումբին պետք է ինչ-որ մեկը, ով կվերահսկի ամեն ինչ, և ես հույս ունեմ, որ նրան դա կհաջողվի»,- Ֆերգյուսոնին է մեջբերում The Mirror-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 52-ամյա հոլանդացի մասնագետի հետ պայմանագիր է կնքել ապրիլի 21-ին։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի ամառը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։