Մինո Ռայոլայի օգնական Խոսե Ֆորտես Ռոդրիգեսը հերքել է գործակալի մահվան մասին լուրերը։
«Նա վատ մարզավիճակում է, բայց մահացած չէ»,- Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում NOS-ը։
Ավելի վաղ ին գործակալի մահվան մասին հայտնել էին իտալական բազմաթիվ լրատվամիջոցներ, ։ 54-ամյա գործակալը թոքերի հետ կապված խնդիրներ ուներ։ Հունվարի 12-ին նա վիրահատվել է Միլանի Սան Ռաֆֆայել կլինիկայում, իսկ հունվարի 20-ին տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։
Ռայոլայի հաճախորդների թվում են համաշխարհային ֆուտբոլի բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը, Զլատան Իբրահիմովիչը, Էրլինգ Հալանդը, Պոլ Պոգբան, Մարկո Վերատին և Մատիս դե Լիգտը: