«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն ցանկանում է վերադառնալ Ա սերիա։ Այս մասին հայտնում է լրագրող Նիզար Կինսելլան։
Աղբյուրի համաձայն՝ Ժորժինյոն հիանալի հարաբերություններ ունի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ, սակայն նա և իր շրջապատը ցանկանում են վերադառնալ Իտալիա։ Ժորժինյոյին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը Թուրինի «Յուվենտուսն» է։
Ժորժինյոյի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի կեսերը։