«Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցումը կսկսվի 2022 թվականի հունիսին՝ մրցաշրջանի ավարտից հետո. «Բարսելոնան» քաղաքային խորհուրդից շինարարական աշխատանքների թույլտվություն է ստացել։
«Կամպ Նոուի» վերանորոգման աշխատանքները կիրականացվեն 2022/23 մրցաշրջանում և սկզբնական շրջանում դրանք չեն խանգարի հանդիպումներին։
Շինարարական աշխատանքների երկորդ էտապը կսկսվի 2023 թվականի ամռանը։
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, 2023/24 մրցաշրջանում թիմը տնային հանդիպումները կանցկացնի «Օլիմպիական» մարզադաշտում, որը գտնվում է քաղաքի հարավ-արևմտյան մասում։